Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԻՊ-ը մշակել է ուղեցույց՝ հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մոնիթորինգ իրականացնելու նպատակով

ՄԻՊ-ը մշակել է ուղեցույց՝ հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մոնիթորինգ իրականացնելու նպատակով
16.03.2018 | 16:27

Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիթորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։

Ուղեցույցը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ